Single Blog Title

This is a single blog caption

Լա Լիգան ցանկանում է Էլ Կլասիկոն անցկացնել դեկտեմբերի 4-ին. ակումբները նախընտրում են խաղալ դեկտեմբերի 18-ին

Լա Լիգան Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի խնդրել է այս մրցաշրջանի առաջին Էլ Կլասիկոն անցկացնել դեկտեմբերի 4-ին:

«Բարսելոնա»-«Ռեալ» խաղը պետք է կայանա Լա Լիգայի 10-րդ տուրի շրջանակում:

Ի սկզբանե հանդիպումը նախատեսված էր հոկտեմբերի 26-ին, սակայն հետաձգվել է Կատալոնիայում ցույցերի պատճառով: Ակումբները հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ՝ ցանկանալով խաղալ դեկտեմբերի 18-ին:

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտնում է, որ Լա Լիգան պատասխանատու է խաղերի հեռարձակումից ստացված եկամուտների համար, այդ պատճառով ցանկանում է հանդիպումն անցկացնել դեկտեմբերի 4-ին, չնայած ակումբները համաձայնվել են խաղալ դեկտեմբերի 18-ին: