Single Blog Title

This is a single blog caption

Լա Լիգայում պարզվել են եվրագավաթների մասնակից և Պրիմերայից դուրս մնացած թիմերը

Իսպանական Լա Լիգայի ավարտից մեկ տուր առաջ պարզ են դարձել այն թիմերը, որոնք հաջորդ մրցաշրջանին կմասնակցեն եվրագավաթների խաղարկությանը կամ դուրս կմնան Պրիմերայից։

Չեմպիոնների Լիգայում կմրցեն «Բարսելոնան», Մադրիդի «Ատլետիկոն», Մադրիդի «Ռեալը» և «Վալենսիան»։

Եվրոպայի լիգայում հանդես կգան «Վիլյառեալը», «Բետիսը» և «Սևիլյան»։

Սեգունդա կտեղափոխվեն «Դեպորտիվոն», «Լաս Պալմասը» և «Մալագան»։ Սեգունդայից Պրիմերա, հավանաբար, կտեղափոխվեն «Ռայո Վալեկանոն» և «Ուեսկան»։