Single Blog Title

This is a single blog caption

Լա Լիգայի 11-րդ տուրի «Բարսելոնա»-«Սևիլիա» խաղը կարող է անցնել առանց արգենտինացիների

Ինչպես հաղորդում է AS-ը՝ Լա Լիգայի 11-րդ տուրի «Բարսելոնա»-«Սևիլիա» խաղը կարող է անցնել առանց 2 թիմի արգենտինացի խաղացողների:

Բանը նրանում է, որ Արգենտինայի հավաքականը միգուցե ստիպված լինի լրացուցիչ խաղ անցկացնել Նոր Զելանդիայի ընտրանու հետ՝ 2018 թվականի Աշխարհի առաջնության մասնակցության իրավունք նվաճելու համար:

Առաջին հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 8-ին և կարող է անցնել Նոր Զելանդիայի դաշտում: «Բարսելոնա»-«Սևիլիա» խաղը նշանակված է նոյեմբերի 5-ին, բայց արգենտինացի խաղացողները հավաքական են մեկնելու հանդիպումից մի քանի օր առաջ, ինչը բացառում է նրանց մասնակցությունը Պրիմերայի հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Հարավային Ամերիկայում Աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտից մեկ տուր առաջ, արգենտինացիները զբաղեցնում են 6-րդ հորիզոնականը: Աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք ունեն առաջին 4 հորիզոնականները զբաղեցրած թիմերը, իսկ 5-րդ տեղում գնտվող թիմը ստիպված կլինի լրացուցիչ խաղ անցկացնել: