Single Blog Title

This is a single blog caption

Կուման. «Բոլորը գիտեն, որ Մեսսին լավագույնն է աշխարհում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է թիմի առաջատար Լեո Մեսսիի մասին:

«Բոլորը գիտեն, որ նա լավագույնն է աշխարհում: Անհավանական է, երբ այդպիսի ֆուտբոլիստ ունես թիմում:

Հիմա մեզ համար կարևոր է, որ խաղացողը լավագույն մարզավիճակով սկսի մրցաշրջանը: Հիանալի է, որ այս մրցաշրջանում Մեսսին լինելու է թիմում: Բոլորս ուրախ ենք»,- Կումանի խոսքն է մեջբերել Marca-ն: