Single Blog Title

This is a single blog caption

Կրոսաս. «Խայտառակություն է, որ Մեսսիի օրոք «Ռեալը» գերիշխում է Չեմպիոնների լիգայում»

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Մարկ Կրոսասը մեղադրել է կատալոնացիների ղեկավարությանը թիմի ռեսուրսները սխալ օգտագործելու մեջ:

«Եթե աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի ժամանակաշրջանում «Ռեալը» գերիշխում է Չեմպիոնների լիգայում, դա խայտառակություն է «Բարսելոնայի» համար: Մադրիդցիները կարող են 5 տարում 4-րդ անգամ նվաճել գավաթը:

6 տարի առաջ հպարտ էինք, որ «Բարսելոնան» կարող է միայն իր սաներով խաղալ, իսկ այսօր… Մեղավորն ակումբի ղեկավարությունն է»,- Marca-ի հետ զրույցում ասել է Կրոսասը: