Single Blog Title

This is a single blog caption

Կոուտինյոն խոսել է «Բարսելոնայի» հետաքրքրության մասին

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն գնահատել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավորությունները:

«Ես չգիտեմ, թե ինչպես կդասավորվի իմ ապագան: Այն, ինչ տեղի կունենա հունվարին, մենք կիմանանք միայն հունվարին: Ես չգիտեմ, կստանամ արդյո՞ք առաջարկություն:

Ես հիմա «Լիվերպուլում» եմ և միշտ խաղում եմ ուժերիս ներածին չափով: Երբ դաշտ դուրս գալու հնարավորություն եմ ստանում, հարգանքով եմ մոտենում ակումբին և երկրպագուներին:

Ամռանը ես ունեի առաջարկություն և հետաքրքրված էի այդ առաջարկով:

Այնումանեայնիվ, ես մնացի և խաղացի բարձր տրամադրությամբ և ցանկությամբ», – ասել է Կոուտինյոն: