Single Blog Title

This is a single blog caption

Կոուտինյոն պաշտոնապես պայմանագիր կնքեց «Բարսայի» հետ

«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն ներկայացվեց ֆուտբոլային հանրությանը և պաշտոնապես պայմանագիր կնքեց «Բարսելոնայի» հետ: Այս մասին հայտնի է դարձել հատուկ կազմակերպված ասուլիսում:

Պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: Բոլոր փաստաթղթերի ստորագրումը տեղի է ունեցել կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի ներկայությամբ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոուտինյոյի մոտ ախտորոշվել է ազդրի վնասվածք: