Single Blog Title

This is a single blog caption

Կոուտինյոն մեկնաբանել է Նեյմարի ցանկությունը՝ վերադառնալ «Բարսելոնա»

«Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն խոսել է իր հայրենակցի՝ Նեյմարի՝ «Բարսելոնա» վերադառնալու ցանկության մասին։

«Ես համամիտ եմ Ռակիտիչի հետ։ Երանի կարողանար վերադառնալ։ Ես խաղում եմ նրա հետ հավաքականում, և դա մեծ հաճույք է։ Մեզ համար շատ լավ կլիներ, եթե նա վերադառնար»,_ ասել է Կոուտինյոն։

««Չելսիի» դեմ խա՞ղը։ Ցավոք, չեմ կարող դաշտ դուրս գալ։ Երկրպագուների հետ միասին հետևելու եմ հանդիպումը և աջակցելու եմ իմ թիմին։

Արթո՞ւրը։ Նրան ճանաչում եմ հավաքականից, նա շատ լավ ֆուտբոլիստ է։ Ունի լավ մարզական և մարդկային որակներ։ Կսպասեմ նրան «Բարսելոնայում»»,_ Կոուտինյոյի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։