Single Blog Title

This is a single blog caption

Կոուտինյոն կարող էր հայտնվել «Ռեալում», եթե ակումբն ընդուներ «Լիվերպուլի» առաջարկը

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ֆիլիպե Կոուտինյոն կարող էր հայտնվել Մադրիդի «Ռեալում»:

Ինչպես նշում է Mundo Deportivo-ն՝ անցած ամռանը «Լիվերպուլը» «արքայական ակումբին» առաջարկել է փոխանակվել ֆուտբոլիստներով:

Անգլիացիները ցանկանում էին ստանալ Գարեթ Բեյլի տրանսֆերը՝ փոխարենը առաջարկելով Կոուտինյոյին և 70 մլն եվրո: Մադրիդցիները չէին համաձայնել:

Այդ շրջանում «Ռեալը» կենտրոնացել էր Մբապպեի ձեռքբերման վրա, որն այդ ժամանակ հանդես էր գալիս «Մոնակոյում», ակումբը պատրաստ էր Բեյլին բաց թողնել ՊՍԺ, բայց այդ գործարքը ևս չկայացավ: