Single Blog Title

This is a single blog caption

Կոուտինյոն «Բարսելոնայի» լավագույն ռմբարկուների շարքում է

Լա Լիգայի վերջին տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ։

«Կապտանռնագույնների» կազմում Ֆիլիպե Կոուտինոն դարձավ միակ գոլի հեղինակը։ Սա բրազինացու 8-րդ գոլն էր Լա Լիգայում, 10-րդը՝ «Բարսելոպայի» կազմում։

Այսպիսով Կոուտինյոն, ով կատալոնական ակումբ էր ժամանել միայն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, խփած գնդակներով զիջում է միայն Լիոնել Մեսսիին (45) և Լուիս Սուարեսին (31)։