Single Blog Title

This is a single blog caption

Կոուտինյոն բաց է թողնում «Լիվերպուլի» ընկերական հանդիպումը՝ շրջանառության մեջ պահելով «Բարսելոնա» տեղափոխության մասին լուրերը

«Լիվերպուլը» գտնվում է Դուբլինում, որտեղ շաբաթ օրը կհանդիպի «Աթլետիկ Բիլբաոյի» հետ, բայց դա կանի առանց «Բարսելոնայի» թիրախ հանդիսացող Ֆիլիպե Կոուտինյոյի:
Բաց թողնելով չորեքշաբթի կայացած «Ատլետիկո Մադրիդի» հետ խաղը՝ բրազիլացին չի մեկնել Իռլանդիա մեջքի հատվածում ունեցած ցավերի պատճառով: Այդպես է պարզաբանել նրա բացակայությունը Յուրգեն Կլոպը:
Այնուամենայնիվ դա չի կանգնեցնում լուրերն այն մասին, որ խաղացողի բացակայությունը կապված է «Բլաուգրանայի» հետ, որը շարունակում է բանակցել նրա տեղափոխության շուրջ: Չնայած՝ հաղորդվում է, որ «Լիվերպուլը» արդեն մերժել է«Բարսելոնայի» 100 միլիոն եվրոյի առաջարկը: