Single Blog Title

This is a single blog caption

Կոուտինյոն՝ վատ շարքի մասին․ «Սա նորմալ չէ, բայց չեմ անհանգստանում»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն մեկնաբանել է կատալոնական ակումբի՝ Լա լիգայում ունեցած առանց հաղթանակների շարքը (4 խաղ)․

«Ես չեմ մտահոգվում։ Մենք առաջատարների շարքում ենք, ինչպես նաև հիանալի ենք մեկնարկել Չեմպիոնների լիգայում։

Ճիշտ է, առաջնությունում մենք 4 հանդիպում անընդմեջ չենք կարողանում հաղթանակ տոնել, ինչը նորմալ համարել չի կարելի։ Բայց պետք է հիշել, որ սա դեռ առաջնության սկզբնամասն է, և դեռ շատ բաներ կարող են տեղի ունենալ»,- Կոուտինյոյի խոսքերն է փոխանցում Diario Sport-ը։