Single Blog Title

This is a single blog caption

Կոուտինյոն՝ «Բարսելոնայի» հետաքրքրության մասին. «Ես միշտ երջանիկ եմ «Լիվերպուլում»»

Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպպե Կոուտինյոն խոստովանել է, որ երջանիկ է հանդես գալ «Լիվերպուլում»: Հիշեցնենք, որ ամռանը 25-ամյա ֆուտբոլիստին փորձում էր ձեռք բերել «Բարսելոնան»: Ընդ որում, հաղորդվում էր, որ ձմռանը կատալոնական ակումբը նրան ձեռք բերելու նոր փորձ կկատարի:

«Ես խաղում եմ աշխարհի լավագույն լիգաներից մեկում: Ես միշտ երջանիկ եմ: Բայց հիմա կարևորը ազգային հավաքականի վրա կենտրոնանալն է: Ներկա պահին ես գոհ եմ իմ կյանքից»,- ասել է Կոուտինյոն Անգլիայի հավաքականի հետ ընկերական խաղին ընդառաջ: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին, «Ուեմբլիում»:

«Ես պատրաստ եմ 100 տոկոսով: Ես վնասվածք ունեի և 3 խաղ բաց թողեցի, բայց հիմա վերադառնում եմ և ամբողջությամբ պատրաստ եմ առաջիկա խաղին: Բրազիլիայի հավաքականի մարզաշապիկը հագնելը միշտ էլ մեծ պատիվ է: Ինձ համար պատիվ է այս խաղին մասնակցելը: Մենք լավ խաղ ենք ակնկալում»,- Կոուտինյոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: