Single Blog Title

This is a single blog caption

Կոուտինյոյի տեղափոխության համար այսօր կկայանա վճռական հանդիպում

Այսօր կորոշվի այն հարցը, թե արդյոք կկայանա «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տեղափոխությունը «Բարսելոնա»:

Ինչպես հայտնում է Diario Sport-ը՝ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում կարևոր հանդիպում կլինի ֆուտբոլիստի գործակալի և կատալոնական ակումբի ներկայացուցիչների միջև, ինչից հետո պարզ կդառնա այս հարցի պատասխանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մերսիսայդյան ակումբը պատրաստ է իր խաղացողին բաց թողնել 150 մլն եվրոյի դիմաց: