Single Blog Title

This is a single blog caption

Կոուտինյոյի գործակալ. ««Բարսելոնայի» ղեկավարները չեն ցանկանում վաճառել Կոուտինյոյին»

Կիա Ջուրաբչիան՝ բրազիլացի Ֆելիպե Կոուտինյոյի գործակալներից մեկը, հայտնել է, որ կատալոնական ակումբը չի ցանկանում բաժանվել Ֆելիպեից:

«Վերջերս ես զրույց ունեցա «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Պեպ Սեգուրոյի հետ: Նա ասաց, որ ակումբը չի ցանկանում վաճառել Ֆելիպեին այս ամռանը: Կապ չունի, թե ինչ գին կառաջարկեն նրա համար»,- բրազիլացու գործակալի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:

Ավելի վաղ մամուլում լուրեր կային, թե Կոուտինյոյի ծառայություններով հետաքրքրվում է ՊՍԺ-ն: