Single Blog Title

This is a single blog caption

Կոուտինյոյի՝ «Բարսելոնա» տեղափոխվելու դեպքում Ռակիտիչը կարող է հեռանալ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարող է լքել ակումբը: Ինչպես հաղորդվում է՝ ֆուտբոլիստը կարիերան շարունակելու համար տարբերակներ է փնտրում:

Խորվաթ ֆուտբոլիստը հասկացրել է, որ եթե «Բարսելոնան» պայմանագիր ստորագրի «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի հետ, նա կհեռանա ակումբից: Կատալոնացիներն արդեն երեք անգամ փորձել են ձեռք բերել բրազիլացուն:

Ռակիտիչն այս մրցաշրջանում Լա Լիգայի շրջանակներում 11 հանդիպման է մասնակցել և կատարել 3 գոլային փոխանցում: