Single Blog Title

This is a single blog caption

Կոուտինյո. «Սալահն ու Նեյմարը ԱԱ-2018-ում կարող են դառնալ աշխարհի լավագույնները»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարծում է, որ առաջիկա Աշխարհի առաջնությունը կարող է օգնել հավաքականում իր խաղընկեր Նեյմարին ու Եգիպտոսի հավաքականի կիսապաշտպան Մոհամեդ Սալահին՝ դառնալ աշխարհի լավագույն խաղացողները:

«Կարծես՝ հիմա հարմար պահ է, որպեսզի ինչ-որ մեկը այս Աշխարհի առաջնությունում օգտվի իր շանսից: Մեսսին ու Ռոնալդուն երկար տարիներ բարձունքում էին: Կարծում եմ՝ եկել է ուրիշների ժամանակը՝ ձգտելու աշխարհում լավագույնը դառնալ ԱԱ-2018-ում:

Ինձ թվում է, որ Սալահն ու Նեյմարը լավ շանսեր ունեն: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կընթանա մրցաշարը, բայց նրանք դրա համար անհրաժեշտ տաղանդ ունեն դրա համար: Նրանք այն ֆուտբոլիստներն են, որոնց ես կընտրեի:

Սալահի խաղին հետևելը հիանալի էր: Նա կարող է հաջողել Մունդիալում, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե որքան հեռուն կկարողանա գնալ իր հավաքականը, բայց մենք նաև գիտենք, թե ինչ կարող է ցուցադրել Նեյմարը: Նա յուրահատուկ խաղացող է», – Կոուտինյոյի խոսքերն է մեջբերել Goal-ը: