Single Blog Title

This is a single blog caption

Կոուտինյո. «Սա իմ առաջին տիտղոսն է «Բարսայում»»

Իսպանիայի Արքայական գավաթի եզրափակչում Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում «Բարսելոնան» 0։5 հաշվով ջախջախեց անդալուսական «Սևիլիային»՝ 4-րդ անգամն անընդմեջ հաղթելով տիտղոսը։

Խաղից հետո թիմի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կիսվել է տպավորություններով։

«Սա իմ առաջին տիտղոսն է «Բարսայում». միշտ երազել եմ այստեղ խաղալ և տիտղոսներ նվաճել։

Մարզիչը պահանջել էր ակտիվ խաղ առաջին իսկ րոպեից։ Դա մեզ օգնեց փայլուն առաջին խաղակես անցկացնել։ Մենք բոլոր խաղերին պետք է այսպես գործենք։

Երջանիկ եմ, որ Ինյեստայի հետ նույն թիմում եմ խաղում։ Դա ինձ համար մեծ պատիվ է»,_ ասել է բրազիլացին։