Single Blog Title

This is a single blog caption

Կոուտինյո. «Նեյմա՞րը։ Ինձ միայն «Բարսելոնան» է հետաքրքրում»

«Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն պատասխանել է Sport-ի հարցերին։

«Երբ իմացա, որ «Բարսելոնան» հետաքրքրված է ինձնով, գործակալիս ասացի, որ անի ամեն ինչ, որ հնարավոր լինի իմ տեղափոխությունը։

Այստեղ ինձ բոլորը լավ ընդունեցին։ Եվ ոչ միայն ինձ, այլև Պաուլինյոյին ու Մինային։ «Բարսելոնայի» մթնոլորտը շատ լավն է, ինչը շատ կարևոր է։ Մենք թիմ ենք ինչպես դաշտում, այնպես էլ դաշտից դուրս։

Իմ դիրքը դաշտո՞ւմ։ Այն որոշում է մարզիչը. որտեղ ինձ հարմար տեսնի, այնտեղ էլ կխաղամ։

«Բարսելոնան» և «Լիվերպուլը» շատ տարբեր են։ Ես սովորում եմ խաղալ այստեղի կանոններով, և դա ինձ դուր է գալիս։

Անհատական տիտղոսների մասին, իհարկե, մտածում եմ։ Բոլորն են մտածում, սակայն հիմա ինձ առավել հետաքրքրում է տիտղոսներ նվաճել «Բարսելոնայի» հետ։

Կտեղափոխվի՞ Նեյմարը Մադրիդի «Ռեալ»։ Չգիտեմ։ Դա իր մտածելու խնդիրն է։ Ինձ հետաքրքրում է միայն «Բարսելոնան»»,- բրազիլացու խոսքերը մեջբերում է Sport-ը։