Single Blog Title

This is a single blog caption

Կոուտինյո. «Լևանտեն» արժանի էր երեք միավորի

Լա Լիգայի 37-րդ տուրում «Բարսելոնան» կրեց ընթացիկ մրցաշրջանի առաջին պարտությունը «Լևանտեից» (5։4 հաշվով)։

Խաղի արդյունքը մեկնաբանել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, ով հեթ-տրիկ ձևակերպեց այդ հանդիպմանը։

«Տհաճ պարտություն էր. մեզ ընդամենը երկու հանդիպում էր մնացել՝ նոր ռեկորդ գրանցելու համար։ Առաջնային նպատակը, իհարկե, Լա Լիգան հաղթելն էր, բայց մենք դաշտից այսօր տխուր հեռացանք, քանի որ ուզում էինք մրցաշրջանն անպարտելի ավարտել։

Մրցակցին հաջողվեց հինգ գնդակ խփել. նա արժանի էր հաղթանակին։ Խաղի վերջում մենք մոտ էինք անպարտելիության պահպանմանը, սակայն դա մեզ չհաջողվեց»,_ բրազիլացու խոսքերը մեջբերել է Mundo Deportivo-ն։