Single Blog Title

This is a single blog caption

Կոուտինյո. «Եթե չլիներ իմ ընտանիքը, հնարավոր է, որ ես չտեղափոխվեի «Բարսելոնա»»

«Բարսելոնայի» նորեկ Ֆիլիպե Կոուտինյոն խոսել է կատալոնական ակումբ տեղափոխության մասին:

«Եթե չլիներ իմ ընտանիքը, հնարավոր է, որ ես չտեղափոխվեի «Բարսելոնա»: Իմ շնորհանդեսի ժամանակ ես տեսա, որ նրանք շատ ուրախ էին: «Կամպ Նոու» մտնելուց, երբ ինձ տվեցին «Բարսելոնայի» մարզաշապիկը, նրանք շատ ուրախ էին: Նրանք շատ կարևոր են ինձ համար:

Ֆուտբոլը ինձ տվել է ամեն ինչ կյանքում և դրա ծնորհի ես կարող եմ ապրել ապահով երկրում և օգնել իմ ընտանիքին, որը կարևոր է:

Ես ապրել եմ Բարսելոնայում 5 ամիս, երբ խաղում է «Էսպանյոլում»: Այն հիանալի քաղաք է», – ասել է Կոուտինյոն: