Single Blog Title

This is a single blog caption

Կոնտե. ««Կամպ Նոուն» ֆանտաստիկ մարզադաշտ է, այստեղ բոլորը լարվում են»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է ՉԼ-ի 1/8 եզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ կայանալիք պատասխան խաղի մասին:

««Կամպ Նոուն» ֆանտաստիկ մարզադաշտ է: Կարծում եմ՝ յուրաքանչյուր խաղացող, դաշտում գտնվելով, լարվում է: Իմ շատ ֆուտբոլիստներ երբեք չեն խաղացել այստեղ: Քանի որ սա նրանց առաջին անգամն է, պետք է անենք հնարավոր ամեն ինչ:

Առաջին խաղում մենք լավ հանդիպում անցկացրինք, գրեթե անթերի, և դա այն դեպքում, որ մենք խաղում էինք աշխարհի լավագույն ակումբներից մեկի դեմ: Առաջին խաղի հաշիվը առավելություն է տալիս «Բարսելոնային»: Նրանք փորձելու են հաղթել: Մենք պետք է ուշադիր լինենք ողջ խաղի ընթացքում:

Մենք պետք է մնանք այս մրցաշարում, սակայն դա մեզ հեշտությամբ չի տրվի: Եթե մենք ցանկանում ենք անցնել հաջորդ փուլ, ապա պետք է մեր ամբողջ ուժերը ներդնենք վաղվա խաղում», – Կոնտեի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը: