Single Blog Title

This is a single blog caption

Կոնտե. «Ես չեմ ցանկանում, որ Ինյեստան բաց թողնի հանդիպումը»

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղից հետո «Չելսիին» կարող է օգնել «Բարսելոնայի»  ցանկացած կորուստ, բայց Անտոնիո Կոնտեն չի ցանկանում, որ Անդրես Ինյեստան բաց թողնի իր թիմի հետ խաղը:

Իսպանացին վնասել է ծնկատակի ջլերը և հնարավոր է չկարողանա ամբողջական հանդիպում անցկացնել «կապույտների» հետ:

«Մենք, ի դեմս Ինյեստայի, խոսում ենք մեծագույն ֆուտբոլիստի մասին: Շատ մեծ ֆուտբոլիստներ կան, որոնք մեծ տաղանդ ունեն, և Ինյեստան նման ֆուտբոլային հանճարներից մեկն է:

Ես չգիտեմ՝ կխաղա նա արդյոք վաղը, թե ոչ, բայց նման խաղերում ճիշտ է առերեսվել բոլոր լավագույն խաղացողների հետ, այլ ոչ թե հուսալ, որ նրանք բաց կթողնեն խաղը:

Ազարը և Ինյեստան 2 տարբեր խաղացողներ են: Ազարը 10 համար է, իսկ Ինյեստան ստեղծարար կիսապաշտպան, որը գտնվում է խաղի կենտրոնում: Ինձ համար Ազարը կարող է խաղալ որպես երկրորդ հարձակվող: Ինյեստան շատ բաներ է նվաճել իր կարիերայի ընթացքում և Ազարն էլ սկսել է նույնն անել»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Marca-ն: