Single Blog Title

This is a single blog caption

Կլոպպ. «Երբ ասացին՝ «Բարսան» դուրս է մնացել, մտածեցի՝ կատակում են»

Ապրիլի 10-ին կայացավ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի երկու հանդիպում, որոնց արդյունքում անգլիական «Լիվերպուլն» ու իտալական «Ռոման» դուրս եկան հաջորդ փուլ՝ առավելության հասնելով համապատասխանաբար «Մանչեսթր Սիթիի» և «Բարսելոնայի» նկատմամբ։

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպը կիսվել է «Ռոմա»-«Բարսելոնա» հանդիպման արդյունքից ստացած տպավորությունով։

«Երբ ինձ ասացին, որ զուգահեռ ընթացող խաղում «Բարսելոնան» դուրս է մնացել պայքարից, չհավատացի, մտածեցի՝ կատակում են։

Կարծում էի՝ եզրափակչում «Սիթի»-«Բարսելոնա» հանդիպում է լինելու։

Ես շատ եմ հարգում «Ռոմային», բայց չէի հավատում, որ նրանք կարող էին դուրս թողնել «Բարսելոնայի» նման թիմի»,_  մարզչի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo