Single Blog Title

This is a single blog caption

Կլոպ. «Կոուտինյոն չի խաղա մեզ համար և դա մեծ հարված է թիմին»

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «կարմիրների» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի դեպի «Բարսելոնա» հնարավոր տրանֆերի մասին տեղեկությունները: Հիշեցնենք, որ Կոուտինյոն ընգրկված չի եղել ՉԼ-ի ընտրական փուլում կայացող «Հոֆենհայմի» դեմ առաջին խաղի հայտացուցակում, որը կկայանա օգոստոսի 15-ին:

«Իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: Հիմա նա մեզ համար չի կարող խաղալ և հենց այդտեղ է գլխավոր խնդիրը: Դա մեծ հարված է թիմին:

Հասկանում են, որ մարդիկ հետաքրքրված են դրանով, սակայն չեմ կարող ասել, որ հիմա միայն այդ մասին եմ մտածում: Ես չեմ նստում մեքենան՝ մտածելով, որ պարտադիր պետք է պատասխանեմ, եթե ինձ այդ մասին հարցնեն: Աշխատում եմ այն խաղացողների հետ, որոնց հիմա ունեմ»,- ասել է գերմանացի մարզիչը Sky Sports-ին տված հարցազրույցի ժամանակ: