Single Blog Title

This is a single blog caption

Կլոպ. «Հավանական է, որ Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է, որին երբևէ տեսել եմ»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Ոսկե գնդակի» 2019 թվականի խաղարկության արդյունքների մասին:

France Football-ը տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Լիոնել Մեսսին: «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը եղել է երկրորդը.

«Մարդիկ ճիշտ են համարել քվեարկել այսպես: Մենք ոչ մի խնդիր չունենք: Լիոնել Մեսսին, երևի, լավագույն ֆուտբոլիստն է, որին երբևէ տեսել եմ իմ կյանքում: Չհաշված Մարադոնան, սակայն Մեսսիի խաղն ավելի շատ եմ դիտել: Զուր չէ, որ Մեսսին 6 «Ոսկե գնդակ» է ստացել

Ինչ վերաբերվում է Վան Դեյկին, ապա չեմ հիշում մեկ այլ պաշտպանի, որը նման անհավանական մրցաշրջան է անցկացրել»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal-ը: