Single Blog Title

This is a single blog caption

Կլոպ. «Չեմ կարծում, որ Սալահը ցանկանում է, որ իրեն համեմատեն Մեսսիի հետ»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել թիմ հարձակվող Մոհամեդ Սալահի մասին:

«Չեմ կարծում, որ Մոն կամ ինչ-որ մեկը ցանկանում են, որ իրեն համեմատեն Լիոնել Մեսսիի հետ: Լեոն այն խաղացողն է, որն անում է այն, ինչ ուզում է իր ողջ կարիերայի ընթացքում: Նրանից առաջ վերջին ֆուտբոլիստը, որն այդքան մեծ ազդեցություն է ունեցել խաղի ելքի վրա, եղել է Դիեգո Մարադոնան:

Բայց Սալահը ֆանտաստիկ խաղացող է: Սալահն անընդհատ ցույց է տալիս այն հատկանիշները, որոնք նրան դարձնում են աշխարհի լավագույն խաղացողներից մեկը: Նա մեզ շատ է օգնում: Կարծում եմ, որ թիմի բոլոր ֆուտբոլիստները սիրում են խաղալ նրա հետ»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sports Mole-ը: