Single Blog Title

This is a single blog caption

Կլոպ. «Բոլորն էլ գիտեն, որ «Լիվերպուլը» երբեք չի հանձնվում»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» դեմ սպասվող պատասխան խաղի մասին:

«Մարդիկ գիտեն, թե ինչպիսի դժվար առաջադրանք է դրված մեր առջև: Պետք է հաղթենք ոչ միայն այս խաղը, այլ դիմակայությունը: Իսկ Իսպանիայում գրանցված հաշիվը բարդ իրավիճակի մեջ է դրել մեզ:

Երկու ակումբներն էլ հասկանում են, որ ոչինչ դեռ վճռված չէ: Բոլորը գիտեն, որ «Լիվերպուլը» երբեք չի հանձնվում»,- Կլոպի խոսքն է մեջբերել BBC-ն: