Single Blog Title

This is a single blog caption

Կլյուվերտ. «Ջասթինի համար դժվար կլինի մերժել «Բարսելոնային»»

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Պատրիկ Կլյուվերտը կարծիք է հայտնել իր որդու՝ Ջասթինի ապագայի մասին, որը ներկայումս հանդես է գալիս «Այաքսում»:

«Ջասթինը շատ լավ է զարգանում: Հույս ունեմ՝ նա կշարունակի նույն կերպ առաջ գնալ՝ մտածելով սառը գլխով: Ես հպարտանում եմ նրանով, քանի որ ամեն ինչ նա է կառավարում:

Նա դեռ ևս 1-2 տարի պետք է անցկացնի «Այաքսում», որպեսզի աճի ֆիզիկապես և հոգեբանորեն:  Նա իրեն հարմարավետ է զգում, վստահ է իր ուժերի վրա: Ես ուղեղիդ հետ ամեն ինչ կարգին է, ապա ժամանակը կգա, և դու ճիշտ ընտրություն կկատարես:  Յուրաքանչյուրը լավագույն որոշումը կայացնում է սրտով:

Նրա համար դժվար կլինի մերժել «Բարսելոնային, բայց կան նաև այլ թիմեր: Նա 18 տարեկան է: Պետք է ընտրություն կատարել ոչ միայն սրտով, այլև հասկանալ, թե որ թիմն է իրեն ավելի շատ համապատասխանում: Ոչ թե այն մեկը, որտեղ դու ավելի շատ կխաղաս, այլ այն մեկը, որը քեզ համար հարմար խաղ է խաղում: Դա կարևոր է»,- Կլյուվերտի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը: