Single Blog Title

This is a single blog caption

Կեմպես.«Աշխարհում միայն մեկ մարդ է ցանկանում, որ Մեսսին բաց թողնի 2018 թ. Աշխարհի առաջնությունը»

Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Մարիո Կեմպեսը հավատացած է, որ միայն Դիեգո Մարադոնան և նրա երկրպագուները ուրախ կլինեն, որ Մեսսին բաց թողնի 2018 թ. Աշխարհի առաջնությունը:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, Արգենտինայի հավաքականը ռիսկային գոտում է և դեռևս չի երաշխավորել իր մասնակցությունը 2018 թ. Աշխարհի առաջնությանը: Արգենտինայի ընտրանին ոչ-ոքի է ավարտել իր վերջին 3 հանդիպումները՝ չկարողանալով գրավել մրցակցի դարպասը: Առջևում ընտրական փուլի վերջին խաղն է: Էկվադորի նկատմամբ հաղթանակը նրանց կօգնի պայքարել անցումային փուլի 5-րդ տեղի համար և Աշխարհի առաջնությանը մասնակցության իրավունքը վիճարկել Նոր Զելանդիայի ընտրանու հետ:

Կեմպեսը, ով Արգենտինայի ընտրանու հետ 1978 թվականին աշխարհի չեմպիոնի կոչում էր նվաճել, պնդում է, որ մեծ աղետ կլինի, եթե Մեսսին չմասնակցի գալիք ամռանը կայանալիք Աշխարհի առաջնությանը:

«Աշխարհի առաջնությունն առանց Արգենտինա և առանց Մեսսի աղետալի կլինի: Միակ մարդիկ, ովքեր ուրախ կլինեն, որ Մեսսին բաց թողնի 2018 թ. Աշխարհի առաջնությունը, Մարադոնայի երկրպագուները են, քանի որ այդ դեպքում նրանք վստահ կարող են ասել, որ Մարադոնան է լավագույնը:

Ես չեմ հասկանում, երբ մարդիկ ասում են, որ խնդիրը հոգեբանական է: Ես կհավատայի դրան, եթե ինձ ասեիք, որ տղաները փորձ չունեն կամ առաջին անգամ են հանդես գալու մարդաշատ տրիբունաների առջև:

Բայց այս դեպքում հոգեբանական խնդիր չկա:

Սամպաոլին 90 րոպե ունի, որպեսզի ապացուցի, որ նա իրական փրկիչ է, քանի որ շատերն են նշում, որ նա է Արգենտինայի հավաքականի փրկիչը»,-ասել է Կեմպեսը Super Deportivo Radio de Santa Fe-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը ընտրական փուլի իր վերջին հանդիպումը կանցկացնի չորեքշաբթի՝ հոկտեմբերի 11-ին, և հաղթանակի դեպքում հնարավորություն կունենա ապահովել իր մասնակցությունը մրցաշարին Նոր Զելանդիայի ընտրանու դեմ խաղում: