Single Blog Title

This is a single blog caption

Կասսանո. «Մեսսին ասես Ֆեդերերը լինի, իսկ Ռոնալդուն` Նադալը»

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասսանոն համեմատել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի հետ։ «Ես սիրում եմ Մեսսիի խաղը, նա մոլորակի լավագույն խաղացողն է։ Խաղադաշտում նա պարգևում է ինչ-որ անիրական զգացողություններ։ Ռոնալդուն էլ ընդհանրապես մինուսներ չունի։ Եթե ֆուտբոլը համեմատենք թենիսի հետ, ապա Լիոնելը նման է Ռոջեր Ֆեդերերին, դա մաքուր արվեստ է։ Կրիշտիանուն նման է Ռաֆաել Նադալին, նրա կարգը ինքն իր վրա ծանրագույն աշխատանքի, ցանկության արդյունք է։ Մեսսին ու Ռոնալդուն շատ տարբեր ֆուտբոլիստներ են, բայց ինձ ավելի շատ դուր է գալիս Մեսսին», – Կասսանոյի խոսքերն է մեջբերել Football Italia-ն։