Single Blog Title

This is a single blog caption

Կարվախալը քննադատել է երկրպագուներին Պիկեին սուլելու համար

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Դանիել Կարվախալը պաշտպանել է ազգային թիմի իր խաղակից և «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին, որին իսպանացի երկրպագուները սուլել են Կոլումբիայի ընտրանու դեմ ընկերական խաղի ժամանակ (2:2):

«Պիկեն ֆուտբոլիստ է, որը դնում է իր հոգին հավաքականի թիմի համար: Նա հիանալի խաղացող է: Հուսով եմ, որ երկրպագուները այլևս չեն սուլի նրան, քանի որ նա դրան արժանի չէ: Երբ նրանք սուլանարգում են թիմից որևէ մեկին, ուրեմն անարգում են ամբողջ թիմին»,- ասել է մադրիդցի պաշտպանը:

Պիկեն հայտնի է սոցիալական ցանցերում Մադրիդի «Ռեալի» հասցեին հնչեցրած սուր արտահայտնություններով, որոնք անմիջապես արթնացրել են Իսպանիայի ընտրանու երկրպագուների բարկությունը, քանի որ իսպանացին իր գրառումներում նաև շոշափում է Կատալոնիայի անկախության հարցը: Ավելի վաղ հաղորդվել է, որ «Ռեալի» չեմպիոն դառնալուց հետո թիմը նշել է հաղթանակը Մադրիդի փողոցներում, իսկ Կարվախալը վերձրել է իր ձեռքին բարձրախոսը և գոռացել. «Պիկե, այծիկ, շնորհավորիր չեմպիոններին»: