Single Blog Title

This is a single blog caption

Կարվախալ․ «Չեմ ստի՝ կնախընտրեի, որ «Բարսելոնան» դուրս մնար ՉԼ-ի խմբային փուլից»

«Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը խոսել է «Բարսելոնայի» հետ մրցակցության մասին։

«Չեմ ստի՝ կնախընտրեի, որ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայում չանցներ հաջորդ փուլ։ Նրանք այդ մրցաշարում հաղթանակի հավակնորդ են ու մեր գլխավոր մրցակիցն են։

Մենք չենք ձևացնելու։ Միշտ նախընտրել եմ, որ նրանք պարտվեն Լա Լիգայում, ինչպես նաև Չեմպիոնների լիգայում։

Նրանք ֆանտաստիկ կազմ ունեն ու հավակնում են հաղթանակի։ Ինչքան շատ ուժեղ մրցակիցները դուրս թռչեն, այնքան ավելի լավ մեզ համար», – Կարվախալի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հավելենք, որ Չեմպիոնների լիգայում 4 տուրերից հետո «Բարսելոնան» 8 միավորով գլխավորում է F խմբի մրցաշարային աղյուսակը։