Single Blog Title

This is a single blog caption

«Ռեալը» կարող է «փախցնել» «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային թիրախին

Իսպանական մամուլը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի ծառայություններով։

Այսպիսով, եթե «սերուցքայիններին» չհաջողվի ձեռք բերել Հարրի Քեյնի տրանսֆերը «Տոտենհեմից», կամ Նեյմարինը ՊՍԺ-ից, ապա նրանք ուշադրությունը կկենտրոնացնեն 27-ամյա ֆրանսիացու վրա։

Հիշեցնենք, որ Գրիզմանը ամառային տրանսֆերային պատուհանին «Բարսելոնայի» գլխավոր թիրախն է։