Single Blog Title

This is a single blog caption

Կապելո. «Ռոնալդուն հիանալի ֆուտբոլիստ է, իսկ Մեսսին՝ հանճար»

Հանրահայտ մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մասին:

«Ռոնալդուն փայլուն ֆուտբոլիստ է, իսկ Մեսսին՝ հանճար: Ֆուտբոլ 3 հանճար կա՝ Պելե, Մարադոնա, Մեսսի: Ռոնալդուն շատ ուժեղ է, օգնում է իր թիմերին տիտղոսներ նվաճել, բայց Մեսսին հանճար է: Ես Մեսսիին առաջին անգամ տեսա, երբ նա 16 տարեկան էր, բայց 20 տարեկանի նման էր խաղում: Նա անում է այնպիսի բաներ, որոնք մյուսները նույնիսկ չեն կարող մտածել»,- ասել է Կապելոն: