Single Blog Title

This is a single blog caption

Կանը կարծում է, որ Շտեգենը կարող է փոխարինել Նոյերին ԱԱ-2018-ում

Մյունխենի «Բավարիայի» նախկին դարպասապահ Օլիվեր Կանը խորհուրդ է տալիս թիմի դարպասապահ Մանուել Նոյերին իրադարձություններից առաջ չընկնել և ամբողջությամբ վերականգնվել վնասվածքից: Բացի դրանից, Կանը կարծում է, որ Աշխարհի 2018 թվականի առաջնությանը Գերմանիայի հավաքականի դարպասը կարող է պաշտպանել նաև «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը:

«Ես ինքս 1994 թվականին ծնկի լուրջ վնասվածք էի ստացել, բայց ցանկանում էի արագ դաշտ վերադառնալ: Այստեղ որոշակի զուգահեռներ եմ տեսնում: Մինչ այդ մրցակիցները չեն քնում, ինչը երևում է տեր Շտեգենի օրինակով: Նա կարող է խաղալ Գերմանիայի հավաքականի համար: Բնականաբար, դա շտապեցնում է Նոյերին»,- Կանի խոսքերն է մեջբերում Goal-ը: