Single Blog Title

This is a single blog caption

«Կամպ Նոուի» հրաժեշտն Ինյեստային. պատմական փոխարինում և մեծարում

«Բարսելոնայի» ավագ Անդրես Ինյեստայի համար «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղը (1:0) վերջինն էր կատալոնացիների կազմում:

«Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն խաղավերջում փոխարինել է կիսապաշտպանին, որպեսզի նա ծափահարությունների ներքո հեռանա:

81-րդ րոպեին Ինյեստան ավագի թևկապը հանձնել է «կապտանռնագույնների» նոր ավագին` Լիոնել Մեսսիին, գրկախառնվել թիմակիցների հետ, ապա նոր հեռացել: Նրա փոխարեն խաղադաշտ է մտել Պակո Ալկասերը:

Խաղից հետո 34-ամյա ֆուտբոլիստին հրաժեշտ տալու և մեծարելու միջոցառումը շարունակվել է: