Single Blog Title

This is a single blog caption

Իվան Ռակիտիչը՝ Ալբերտո Գամազոյի ֆոտոշարքում

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հարցազրույց է տվել Jot Down կայքին, ինչպես նաեւ հայտնվել Ալբերտո Գամազոյի ֆոտոխցիկում: Ներկայացնում ենք մի հատված այդ զրույցից:

«Ես կարծում եմ, որ օտար լեզուներ սովորելը կարևոր է: Աղջիկներիս հետ ես խոսում եմ մի քիչ գերմաներեն, մի քիչ խորվաթերեն, անգլերենը նրանք դպրոցում են ուսումնասիրում, իսկ իսպաներենը մեր տան գլխավոր լեզուն է: Ես ուզում եմ, որ նրանք ավելի շատ գերմաներեն իմանան, քան խորվաթերեն, որովհետև դա նրանց ավելի շատ պետք կգա կյանքում, համենայնդեպս, հետագայում նրանք ինքնուրույն կընտրեն, թե ինչն է իրենց համար առաջնային, բայց հիմա նրանք սկզբնական գիտելիք կունենան: Եթե նրանք չուզենան խոսել գերմաներեն կամ խորվաթերեն, առնվազն կգնահատեն այն, որ շատ լեզուներ իմանալը այնքան էլ վատ չէ:

Երբ ես տեղափոխվեցի «Սևիլիա», գրեթե ոչ ոք անգլերեն չէր խոսում: Այնպես չէ, որ ինձ համր էի զգում, ուղղակի, երբ չես կարողանում միանգամից ինտեգրվել թիմում, քեզ «հինգերորդ անիվ» ես զգում: Շատ է մտահոգում այն փաստը, որ չես կարողանում նույնիսկ նորմալ զրուցել թիմակիցներիդ հետ: Հետո ես շատ ջանք գործադրեցի լեզուն ուսումնասիրելու համար, սկսեցի անընդհատ հեռուստացույց դիտել իսպաներենով, որ ավելի արագ սովորեմ: Հիմա ես կարողանում եմ խոսել գերմաներեն, խորվաթերեն, անգլերեն և իսպաներեն և եթե ժամանակ տաք, կարող եմ նաև մի քիչ իտալերեն և ֆրանսերեն խոսել, քանի որ դրանք ուսումնասիրել եմ դպրոցում, բայց հետո գործնականում չեմ օգտագործել: Ես նաև շատ լավ հասկանում եմ կատալոներեն»: