Single Blog Title

This is a single blog caption

Իվան Ռակիտիչ. ««Բարսելոնային» դժվար կլինի հաղթել, եթե շարունակենք խաղալ այնպես, ինչպես «Յուվենթուսի» հետ խաղում»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսել է Չեմպիոնների լիգայում «Յուվենթուսի» նկատմամբ տարած հաղթանակի մասին:

«Վալվերդեի գալով մեր մոտ նոր գաղափարներ են առաջացել: Մեզ ուրախացնում է այն, թե ինչպես անցկացրեցինք վերջին շաբաթները: Նման հաղթանակը մեզ լրացուցիչ վստահություն կհաղորդի: Մենք տիրապետող դեր ունեինք «Յուվենթուսի» հետ խաղում, բայց կարողացանք գոլ խփել միայն առաջին խաղակեսի ավարտին:

Եթե շարունակենք այսպես հանդես գալ, ապա մեզ դժվար կլինի հաղթել»,- Ռակիտիչի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: