Single Blog Title

This is a single blog caption

Իտալիայում և Իսպանիայում կարծում են, որ չեն հասցնի ավարտել առաջնությունները հունիսի 30-ին

Ա Սերիայում և Լա Լիգայում կարծում են, որ առաջնությունները չեն հասցնի ավարտել մինչև հունիսի 30-ը: Այս մասին հայտնում է La Repubblica-ն:

Այդպիսի հրահանգ է տվել ՈՒԵՖԱ-ն, սակայն ըստ իսպանական և իտալական լիգաների ներկայացուցիչները, տվյալ ժամանակահատվածը բավարար չէ:

Իտալիայի առաջնությունն ամենաշուտը հնարավոր կլինի վերսկսել մայիսի 2-ին և 12 մնացածը տուրն անցկացնելու համար պետք է շատ խիտ գրաֆիկ կազմել:

Իտալիայում 5 ակումբ դեռևս շարունակում է պայքարը եվրագավաթներում և այդ հանգամանքը նույնպես կազդի առաջնության գրաֆիկի վրա: