Single Blog Title

This is a single blog caption

«Իստանբուլը» բանակցություններ է սկսել Արդա Թուրանին ձեռք բերելու համար

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրանը կարող է տեղափոխվել «Իստանբուլ», այս մասին խոսել է թուրքական ակումբի տնօրեն Մուստաֆա Սարալը.

«Ես եղել եմ Իսպանիայում և խոսել եմ Արդայի հետ, որպեսզի իմանամ նրա կարծիքը. նա ուրախ կլինի տեղափոխվել «Իստանբուլ»:

Մենք բանակցություններ ենք վարում: Առայժմ չենք կարողանում համաձայնության գալ որոշ հարցերի շուրջ, բայց հուսով եմ, որ մեր բանակցություններն իրականացնող աշխատակիցները դրական արդյունքով կվերադառնան», – ասել է նախագահը: