«Իստամբուլը» համաձայնության է հասել «Բարսելոնայի» հետ
«Իստամբուլի» գլխավոր մարզիչ Աբդուլա Ավջին հաստատել է, որ ակումբը համաձայնության է հասել «Բարսելոնայի» հետ Արդա Թուրանի տեղափոխության հարցում:

«Գործարքի մասին կհայտարարվի վաղը կամ ուրբաթ օրը: Սա ոչ սովորական տրանսֆեր էր: Թուրանին ձեռք բերելը մեր ակումբի նպատակն էր երկար տարիներ և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի նախագահին այն իրականացնելու համար»,- ասել է Ավջին:
Ինչպես հայտնում է ֆուտբոլիստի գործակալ Ահմեդ Բուլուտը, Թուրանը չի հետաքրքրվել այլ առաջարկներով, քանի որ նա նույնպես ցանկանում էր վերադառնալ Ստամբուլ:
Այս մրցաշրջանում թուրք ֆուտբոլիստը ոչ մի անգամ պաշտոնական խաղում դուրս չի եկել խաղադաշտ «Բարսելոնայի» կազմում: