Single Blog Title

This is a single blog caption

Իսրայելի պաշտպանության նախարարը գիտի 11-մետրանոցից Մեսսիի վրիպման պատճառը

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգադոր Լիբերմանը կարծում է, որ Իսլանդիայի դեմ մրավեճում Լիոնել Մեսսին չկարողացավ իրացնել 11-մետրանոցից հարվածը, որովհետև Արգենտինան հրաժարվեց իսրայելցիների դեմ ընկերական խաղից:

«Իսլանդիայի դեմ Արգենտինայի խաղում տեսանք, թե Մեսսիին որքան հարկավոր էր Իսրայելի դեմ ընկերական հանդիպումը»,- Լիբերմանի խոսքն է մեջբերում The Times of Israel-ը:

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին պետք է կայանար Իսրայել – Արգենտինա ընկերական հանդիպումը, սակայն պաղեստինցիների կողմից ահաբեկչական սպառնալիքների պատճառով «ալբիսելեստեն» մտափոխվեց: Իսրայելը պնդում էր, որ կկարողանա ապահովել անվտանգությունը: