Single Blog Title

This is a single blog caption

Իսպանիայում տեսակրկնության համակարգերի ներմուծումը հարցականի տակ է

Տեսակրկնության համակարգի ներմուծումը Իսպանիայում կարող է հետաձգվել, հայտնում է Mundo Deportivo-ն:

Սպասվում էր, որ VAR համակարգը Իսպանիայում կտեղադրվեր հաջորդ մրցաշրջանից, սակայն հիմա կասկածներ են առաջացել: Մրցավարները նույնիսկ չեն սկսել նախապատրաստվել տեսակրկնության համակարգը կիրառելուն: VAR համակարգը օգտագործելու ցանկությունը պահպանվում է, բայց հաջորդ մրցաշրջանից այն օգտագործելու համար մրցավարները պետք է շտապեն նախապատրաստվել:

Հիշեցնենք որ, մրցավարական կոմիտեյի նախագահ Խուան Լարեան դեռ նոյեմբերին հայտարարել էր, որ  VAR համակարգը Իսպանիայում կտեղադրվի հաջորդ մրցաշրջանից:

Ներկայումս տեսակրկնության համակարգը կիրառվում է Իտալիայում: