Single Blog Title

This is a single blog caption

Իսպանիայի Գավաթի եզրափակիչը կանցկացվի Մադրիդում

Հայտնի է դարձել Իսպանիայի Գավաթի եզրափակչի անցկացման վայրը: Այս մասին հաղորդում է Diario Sport-ը:

«Սևիլյա»- «Բարսելոնա» եզրափակիչ հանդիպումը կկայանա  «Ատլետիկոյի» «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում: Սա մադրիդյան ակումբի նոր մարզադատում հյուրընկալվող առաջին նման մակարդակի հանդիպումը կլինի:

Հանդիպումը կկայանա ապրիլի 21-ին: Հաղորդվում է նաև, որ  «Բարսելոնան» կփորձի հետաձգել խաղը խիտ խաղային գրաֆիկի պատճառով: