Single Blog Title

This is a single blog caption

Իսպանիայի Ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկում է դադարեցնել առաջնությունը

Արքայական իսպանական ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկում է չեղարկել Պրիմերայի ու Սեգունդայի առաջիկա տուրերի բոլոր խաղերը COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով: Ավելի վաղ նման որոշում էր կայացվել ոչ-պրոֆեսիոնալ մրցաշարերի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Cuatro-ն:

Երեկ՝ մարտի 10-ին, Իսպանիայի կառավարությունը որոշում էր կայացրել Պրիմերայի 28-րդ և 29-րդ տուրի և Սեգունդայի 32-րդ և 33-րդ տուրերն անցկացնել առանց հանդիսականի: RFEF-ը կարծում է, որ այդ միջոցները բավարար չեն ֆուտբոլիստների անվտանգության համար և խորհուրդ է տալիս չեղարկել խաղերը: Այս հարցով արդեն այսօր՝ մարտի 11-ին, պետք է արտահերթ նիստ անցկացվի: