Single Blog Title

This is a single blog caption

«Իսպանական ակումբները 1 միլիարդ եվրո կկորցնեն, եթե մրցաշրջանը կիսատ մնա». Լա Լիգայի նախագահ

Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը պատմել է իսպանական ակումբների ֆինանսական կորուստների մասին, այն դեպքում, եթե մրցաշրջանը այդպես էլ ավարտին չհասցվի կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

«Եթե մենք նայենք համաճարակի տնտեսական հետևանքներին, այդ թվում նաև գումարներին, որ մենք պետք է ստանայինք եվրոպական մրցաշարերին մասնակցելու համար, ապա իսպանական ակումբները շատ մեծ փողեր կկորցնեն, եթե մրցաշրջանը ավարտին չհասցվի: Ակումբները կկորցնեն 1 միլիարդ եվրո: Եթե մենք վերսկսենք մրցաշրջանը, բայց առանց հանդիսականների, ապա կորուստները կկազմեն 300 միլիոն եվրո: Եթե մենք վերադառնանք հանդիսականներով խաղերին, ապա վնասը կկազմի 15 միլիոն եվրո: Այս պահին մենք ընդհանրապես չենք դիտարկում մրցաշրջանը վաղաժամ ավարտելու տարբերակը: Մենք ուզում ենք խաղալ, նույնիսկ փակ դռներով», – Տեբասի խոսքերն է մեջբերում Goal-ը: