Single Blog Title

This is a single blog caption

«Ինտերը» մտադիր չէ իր ֆուտբոլիստին բաց թողնել «Բարսելոնա»

Իտալական «Ինտերի» ղեկավարությունը չի պատրաստվում բաժանվել ակումբի պաշտպան Միլան Շկրինյարից և արդեն այս մասին հաղորդվել է «Բարսելոնայի» ներկայացուցիչներին, հայտնում է transfermarketweb կայքը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սլովակիայի հավաքականի խաղացողին կատալոնական ակումբում դիտարկում են որպես Խավյեր Մասկերանոյին փոխարինող:

Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Շկրինյարը 14 խաղում իր հաշվին ունի 2 գոլ: