Single Blog Title

This is a single blog caption

«Ինտերը» հայտարարել է Ռաֆինյային վարձակալելու մասին

«Ինտերը» հայտարարել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյային վարձակալելու մասին: Միլանցիները վարձակալել են 24-ամյա բրազիլացուն մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ:

«Ինտերը» ունի խաղացողի տրանսֆերը ամբողջությամբ ձեռք բերելու հնարավորություն: Ռաֆինյայի համար միլանցիները ստիպված կլինեն վճարել 35 միլիոն եվրո՝ գումարած ևս 3 միլիոն եվրո բոնուսների տեսքով: Բայց այդ իրավունքը իտալական ակումբը պետք է ակտիվացնի մինչև մրցաշրջանի ավարտ: Այս մասին հաղորդում է «Ինտերի» պաշտոնական կայքը: