Single Blog Title

This is a single blog caption

«Ինտերը» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպանին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը համարվում է «Ինտերի» գլխավոր նպատակը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, չիլիացու ձեռքբերմանը հակված է թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։

«Ինտերը» ձմռանը Վիդալի համար 25 մլն եվրո արժողությամբ առաջարկ կկատարի։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 32-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է կրկին աշխատել Կոնտեի հետ, ում գլխավորությամբ խաղացել է «Յուվենտուսի» կազմում։

Հավելենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնության 8 խաղերում Վիդալը դարձել է 3 գոլի հեղինակ։